Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Դրայզերն ու Վասիլևը՝ արգելվա՞ծ գրողներ

Դրայզերն ու Վասիլևը՝ արգելվա՞ծ գրողներ
04.02.2014 | 15:09

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Օմսկի նահանգի գիտական գրադարանում դեռահասներին մերժել են տրամադրել Թեոդոր Դրայզերի և Բորիս Վասիլևի գրքերը՝ նշելով տարիքային սահմանափակումները:

16-ամյա դպրոցականների խոսքերով՝ Դրայզերի գրքերը նրանք այդպես էլ չեն ստացել, իսկ Վասիլևի «Վաղը կարող է պատերազմ լինել» պատմվածքը գրադարանի աշխատակիցները տրամադրել են երկար բանակցություններից հետո: Գրադարանի աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանություններից: Աշխատակիցներն իրենց գործողությունները պայմանավորել են 2012 թ. ընդունված «Երեխաների առողջությունը և զարգացումը վտանգավոր տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքով: Համաձայն այդ օրենքի՝ «18+» կատեգորիայի համար այդ տեղեկատվությունն արթնացնում է առողջությանը սպառնացող վտանգ, ընտանեկան արժեքների մերժում, հակում բռնության և պոռնոգրաֆիայի նկատմամբ: Նոյեմբերին լուր էր տարածվել, թե, Ստավրոպոլի երկրամասի դատախազությունը տարածաշրջանի դպրոցական գրադարաններից անհետացրել է երեխաների համար վտանգավոր գրականությունը, այդ թվում նաև՝ Նաբոկով և Եսենին: Դատախազությունը հերքել էր լուրը, իսկ աշխատակիցը, ով այն հայտնել էր մամուլին, ինքնակամ ազատվել էր աշխատանքից:

Մեր կողմից հավելենք, որ Թեոդոր Դրայզերի գրքերը արգելված չէին նույնիսկ ԽՍՀՄ-ում, և դրանք կարդում էին դեռահասները:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ